դասընթաց

Web Design

ոչ սկսնակների համար

Դասընթացի մասին

Այս դասընթացը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ավարտել են Base 0+ կուրսը և ցանկանում են խորացնել իրենց գիտելիքներն ու հմտությունները` Web Design-ի ուղղությամբ: Մասնակցություն կարող են ունենալ նաև բոլոր նրանք, ովքեր արդեն իսկ տիրապետում են վերոհիշյալ գրաֆիկական ծրագրերին, ցանկանում են մասնագիտանալ Web Design-ի ոլորտում և դառնալ պահանջված մասնագետ` օրեցօր զարգացող աշխատաշուկայում: Պրակտիկ դասապրոցեսի ընթացքում սովորելու ենք ինչպես նախագծել տարբեր տեսակի կայքեր, ծանոթանալու ենք նրանց ստեղծման հիմնական սկզբունքներին և առանձնահատկություններին: Հիմնական նպատակն է ուսանողի մոտ զարգացնել Pattern Thinking հասկացողությունը՝ մտածողության տեսակ, որը թույլ է տալիս հստակ մշակել կայքի կառուցման (layout-ի) բոլոր հնարավոր տարբերակները` կախված կոնկրետ տեխնիկական խնդրից, ինչպես նաև գտնել և օգտվել կողմնակի ռեսուրսներից աշխատանքային պրոցեսն ավելի կանոնակարգված և որակյալ դարձնելու համար: Հատուկ ուշադրություն է դարձվում այն բանի վրա, թե ինչպես գրագետ պատրաստել և փոխանցել վեբ կայքի դիզայնի ֆայլերը ծրագրավորողին: Կուրսի ավարտից հետո ուսանողը իր պորտֆոլիոյի մեջ ունենալու է մի քանի ընթացիկ գործեր և մեկ ամբողջանակ ավարտական աշխատանք, որի հանձնման դեպքում կտրվի վկայական: Դասընթացի ընդհանուր արժեքն է 90000դր:

2x
շաբաթական
2
ժամ
1.5
ամիս
12
դաս

Դասընթացի ծրագիրը

  1. Web Design-ի գործիքները
  2. Տիպաբանությունը Web Design –ում
  3. Կոմպոզիցիան Web Design–ում, վիզուալ հիերարխիա
  4. Ցանցեր(Grids)
  5. Ռեսպոնսիվ դիզայն
  6. Icon-ներ ստեղծում, գործածում, էքսպորտ
  7. Գրաֆիկան Web Design–ում
  8. Կայքի տիպերը և դրանց առանձնահատկությունները (Е-commerce, Blog, Corporate website, Landing page)
  9. Նախատիպի ձևավորում (Prototyping)
  10. Interface-ի օրենքները
  11. Թրենդերը ժամանակակից Web Design-ում
  12. Անիմացիան Photoshop-ում / SVG Անիմացիա
  13. Օգտատիրոջ պահվածքի վերլուծություն
  14. UI/UX հիմունքներ
  15. Սեփական աշխատանքի ճիշտ ներկայացումը պատվիրատուին (Presentation)

Այլ դասընթացներ

դասընթաց

Web Design 0+

դասընթաց

Graphic Design